• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության 15-րդ գումարման Ազգային Ժողովի երկրորդ նիստի հանդիսավոր բացման արարողությունը:

20 հոկտեմբերի, 2021
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության 15-րդ գումարման Ազգային Ժողովի երկրորդ նիստի հանդիսավոր բացման արարողությունը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության 15-րդ գումարման Ազգային Ժողովի երկրորդ նիստի հանդիսավոր բացման արարողությունը:

Բացման ելույթով հանդես են եկել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը (Pham Minh Chinh) և Ազգային Ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն (Vuong Dinh Hue):

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն իր ելույթում ներկայացրել է Վիետնամի տնտեսական ցուցանիշները COVID-19 համավարակի տարածման ժամանակահատվածում,  անդրադարձել է COVID-19 համավարակի տարածման և կանխարգելման և այլ խնդիրներին:

Տնտեսական ցուցանիշները ներկայացնելիս պարոն Ֆամ Մին Չինը նշել է, որ ս.թ. առաջին կիսամյակում երկիրը գրանցել է 5,6% ՀՆԱ-ի աճ, սակայն երրորդ եռամսյակում տեղի է ունեցել 6,1% անկում՝ պայմանավորված COVID-19 համավարակի կտրուկ տարածմամբ: ՎՍՀ Ազգային Ժողովի նախագահը հույս  է հայտնել, որ չորրորդ եռամսյակի ընթացքում, հաղթահարելով համավարակի տարածումը, հնարավոր կլինի բարելավել տնտեսական ցուցանիշները:

COVID-19 համավարակի տարածման և կանխարգելման խնդրին անդրադարձ կատարելիս Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն նշել է, որ COVID-19 համավարակից մահացության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է կանխատեսվող ցուցանիշները:

Պարոն Վուոնգ Դին Հուեն տեղեկացրել է, որ COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունն իրականացնում է COVID-19 համավարակի դեմ մասսայական պատվաստումներ՝ 7-րդ դասարանի աշակերտներից մինչև տարեցներ:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության 15-րդ գումարման Ազգային Ժողովի երկրորդ նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել և հաստատել 2 օրինագծեր, 5 բանաձևերի նախագծեր, ինչպես նաև տալ կարծիք 5 օրինագծերին:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության 15-րդ գումարման Ազգային Ժողովի երկրորդ նիստի հանդիսավոր բացման արարողությանն, ի թիվս Վիետնամում հավատարմագրված այլ դեսպանների և Միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչների, մասնակցում էր նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: